ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քըլըչդարօղլուն հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերություններ կպահպանի

Քըլըչդարօղլուն հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերություններ կպահպանի

Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Անկարան կձգտի Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների, սակայն նաև կհիշեցնի Մոսկվային, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Այս մասին հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածուի խորհրդական Ունալ Չևիքյոզը։

Քըլըչդարօղլուն նաև խոստանում է առնվազն 5 տարով արգելել օտարերկրացիներին երկրում գույք ձեռք բերել։ Նշվում է նաև, որ Քըլըչդարօղլուն չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցության գործընթացը։

  • Կիսվել: