կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քրդերը պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցը

Քրդերը պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցը

«Սիրիական դեմոկրատական ուժերի»` SDF-ի արաբա-քրդական ջոկատները պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցը, երբ ձեռք կբերվի սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը: Այս մասին Риа Новости-ին հայտնել է SDF-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին։

«Բոլոր կողմերը պետք է ընդունեն, որ կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծել քաղաքական ճանապարհով»,- ասել է Բալին` մեկնաբանելով սիրիական բանակի «հինգերորդ բրիգադին» ջոկատների հնարավոր միացման մասին տեղեկությունները։

Նա նշել է, որ  կապի խողովակները «բոլոր կողմերի հետ» միշտ բաց են։

 

  • Կիսվել: