կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկվում են միգրանտների՝ Ռուսաստանում մնալու պայմանները խստացնելու մասին առաջարկները

Քննարկվում են միգրանտների՝ Ռուսաստանում մնալու պայմանները խստացնելու մասին առաջարկները

Ռուսաստանի իշխանությունները կարող են խստացնել միգրանտների համար Ռուսաստանում մնալու պայմանները, տեղեկացնում է Baza տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ եթե նախկինում առանց այցագրի միգրանտները կարող էին Ռուսաստանի Դաշնությունում մնալ 90 օր 180 օրվա ընթացքում, ապա այժմ 180 օրվա ժամկետը կարող է երկարացվել մինչև մեկ տարի։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները կարող են մտցնել այսպես կոչված ՛՛միգրացիոն տուրք՛՛։

Ըստ Baza-ի՝ համապատասխան առաջարկներն այժմ քննարկվում են ՌԴ ՆԳՆ-ում։ 

  • Կիսվել: