շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Քարդաշյան-Ջեներ ընտանիքը հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների

Քարդաշյան-Ջեներ ընտանիքը հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների

Ամերիկյան հեռուստաաստղ Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներին և կամավորներին Գլենդեյլում գտնվող հայկական ռեստորանի միջոցով ապահովել է անվճար սննդով, տեղեկացնում է Daily Mail-ը:

Քլոյե Քարդաշյանը, մասնավորապես, նշել է. «Ես և իմ ընտանիքը ցանկանում էինք այսօր կերակրել հրշեջներին, կամավորներին և չէինք կարող Carousel Restaurant-ից ավելի լավ ռեստորանի դիմել: Մեր սիրած հայկական ռեստորանը»:

Նշենք, որ հրդեհներն արդեն խլել են 10 մարդու կյանք:

  • Կիսվել: