շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա․ Մոսկվայի քաղաքապետը հորդորել է բնակիչներին վստահել միայն պաշտոնական աղբյուրներին

Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա․ Մոսկվայի քաղաքապետը հորդորել է բնակիչներին վստահել միայն պաշտոնական աղբյուրներին

Մոսկվայի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Ստուգիչ աշխատանքներ իրականացնելու միջոցառումների ուժեղացման հետ կապված՝ հնարավոր են երթևեկության դժվարություններ: Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա»,-գրել է քաղաքապետը:

Նա նաև հորդորել է բնակիչներին վստահել միայն պաշտոնական աղբյուրներին․ «Կոչ եմ անում ձեզ շարունակել հանգստություն պահպանել: Ինչպես իր ուղերձում ընդգծել Է նախագահը, մեր ուժն այսօր մեր միասնության և հասարակության համախմբման մեջ է»։

 

  • Կիսվել: