«Քաղաքական ինքնասպանություն». Մասկը քննադատել է Թրամփի բյուջեի օրինագիծը
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծախսերի և հարկերի մասին օրինագիծը, որը հայտնի է որպես «Մեծ գեղեցիկ օրինագիծ», թվիթերյան էջում արված գրառման մեջ անվանել է «քաղաքական ինքնասպանություն» երկրի Հանրապետական կուսակցության համար։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարցումները ցույց են տալիս, որ այս օրինագիծը քաղաքական ինքնասպանություն է Հանրապետական կուսակցության համար»:
Մեսսին կցել է հարցումների տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Թրամփի օրինագիծը կմեծացնի երկրի բյուջեի դեֆիցիտը։
Նշենք, որ այսօր NBC-ն հաղորդել է, որ ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ մեծամասնության ձայներով հաստատել է Թրամփի ծախսերի և հարկերի մասին օրինագիծը։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը մայիսին ընդունել է Թրամփի կողմից առաջ քաշված օրինագիծը, որը կրճատում է դաշնային ծախսերը, բայց նաև զգալի հարկային արտոնություններ է նախատեսում։ Արդյունքում, ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի, կաճի թե՛ բյուջեի դեֆիցիտը, թե՛ ազգային պարտքը։