երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պուտինը ստորագրել է ՌԴ-ում սեռափոխությունն արգելող օրենքը

Պուտինը ստորագրել է ՌԴ-ում սեռափոխությունն արգելող օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանում սեռափոխության վիրահատությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթուղթը փոփոխություն է մտցնում «Քաղաքացիների առողջության պաշտպանության հիմունքների մասին» օրենքում և լրացնում այն ​​նոր հոդվածով, որն արգելում է բժշկական միջամտությունները, ինչպես նաև սեռը փոխելուն ուղղված դեղերի օգտագործումը։

Միևնույն ժամանակ, այս արգելքը չի վերաբերում միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման հետ, ինչպես նաև գենետիկ և էնդոկրին հիվանդություններին, որոնք կապված են երեխաների սեռական օրգանների ձևավորման խախտման հետ: Նման միջամտություններ իրականացնելու մասին որոշումը կկայացնեն առողջապահության նախարարությանը ենթակա բուժհաստատությունների բժշկական հանձնաժողովները:

Ընդունված օրենքը սահմանում է նաև, որ ամուսիններից մեկի սեռի փոփոխությունը հիմք է հանդիսանում նրա կողմից ավելի վաղ կնքված ամուսնությունը դադարեցնելու համար։ Բացի այդ, սեռափոխված անձինք, ըստ փաստաթղթի, չեն կարող լինել երեխաների որդեգրող ծնողներ և խնամակալներ։

Նոր նորմերը կօգնեն պաշտպանել ռուս հասարակության սահմանադրական բարոյական և ընտանեկան հիմքերը, ինչպես նաև պահպանել Ռուսաստանի քաղաքացիների, հատկապես երեխաների առողջությունը:

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ Միաժամանակ, դրա նորմերը չեն տարածվի այն անձանց վրա, ովքեր փոխել են իրենց սեռը մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։

  • Կիսվել: