շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս քաղաքացիներին կալանքի տակ պահել 30 օրով՝ ռազմական դրության ռեժիմը խախտելու համար

Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս քաղաքացիներին կալանքի տակ պահել 30 օրով՝ ռազմական դրության ռեժիմը խախտելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս քաղաքացիներին կալանքի տակ պահել 30 օրով՝ ռազմական դրության ռեժիմը խախտելու համար, տեղեկացնում է Lenta-ն-ն:

Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ ՛՛Ռազմական դրության մասին՛՛ օրենքով, ինչպես նաև այլ դաշնային օրենքներով և կանոնակարգերով սահմանված նորմերին չհետևելու համար կկիրառվի տուգանք մինչև 1000 ռուբլի կամ վարչական կալանք՝ մինչև 30 օր ժամկետով: Պաշտոնյաների համար տուգանքը նման խախտման համար կարող է աճել մինչև 2000 ռուբլի:

  • Կիսվել: