երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պուտինը ստորագրել է հրամանագիր «Ռոստուրիզմի» լուծարման մասին

Պուտինը ստորագրել է հրամանագիր «Ռոստուրիզմի» լուծարման մասին

Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր տուրիզմի դաշնային գործակալությունը՝ «Ռոստուրիզմը» լուծարելու մասին։

«Տուրիզմի  եւ զբոսաշրջային գործունեության ոլորտում պետական կառավարման կատարելագործման, զբոսաշրջային արդյունաբերության զարգացման բարելավման եւ գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքն օպտիմալացնելու նպատակով կարգադրում եմ. 1. Լուծարել Տուրիզմի դաշնային գործակալությունը։ 2. Լուծարվող դաշնային գործակալության գործառույթները փոխանցել տնտեսական զարգացման նախարարությանը»,- նշվել է փաստաթղթում։

Տնտեսության զարգացման նախարարությունը դառնում է «Ռոստուրիզմի» իրավահաջորդը, այդ թվում գործակալության դատական պարտավորությունների գծով։

Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Տուրիզմի ոլորտը կառավարությունում կշարունակի ղեկավարել փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն։

Տուրիզմի դաշնային գործակալությունը գոյություն է ունեցել 2004-ից, 2019թ. գերատեսչությունը ղեկավարել է Զարինա Դոգուզովան։

  • Կիսվել: