ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պուտինը Սթիվեն Սիգալին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Պուտինը Սթիվեն Սիգալին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով համապատասխան հրամանագրին։

Շքանշանը դերասանին շնորհվել է «միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։

Սիգալը Ռուսաստանի քաղաքացի է դարձել 2016 թվականի նոյեմբերին, նրան անձնագիրն անձամբ  հանձնել է Պուտինը։ 

  • Կիսվել: