շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին

Այսօր երեկոյան Ռուսաստանի և Բելառուսի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, կրկին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունից:

Լուկաշենկոն Պուտինին հանգամանորեն ներկայացրել է ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները: ՌԴ նախագահը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Ռուսաստանի տարածքում ՛՛Վագներ՛՛ ընկերության զինված անձանց տեղաշարժը դադարեցնելու և լարվածությունը թուլացնելու հետագա քայլերի վերաբերյալ:

Այս պահին սեղանի վրա իրավիճակը հանգուցալուծելու բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ կա՝ ՛՛Վագների՛՛ մարտիկների անվտանգության երաշխիքներով:

  • Կիսվել: