հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Պուտինը խաղաղություն է ցանկանում, բայց ոչ անհապաղ հրադադար. Քուշներ

Պուտինը խաղաղություն է ցանկանում, բայց ոչ անհապաղ հրադադար. Քուշներ

ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշներն Ուկրաինայում ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որում Եվրոպան ֆինանսավորում է Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում։

Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «քաղաքականության գրոյսմաստեր» և «պատմական կերպար»՝ նշելով, որ նա խաղաղություն է ցանկանում, բայց ոչ անհապաղ հրադադար: Քուշները կարևոր հանգամանք է համարել այն, որ Պուտինը համաձայնել է միջուկային զենք չկիրառել:

Անդրադառնալով այն հարցին, որ Եվրոպան չի ներգրավվել Աբու Դաբիի բանակցություններում, ԱՄՆ նախագահի բանագնացը նշել է, որ Պուտինը եվրոպացիների կողմից բազմաթիվ սադրիչ հայտարարություններ և գործողություններ է տեսնում։ Միևնույն ժամանակ, ըստ Քուշների, տարածքների հարցն այժմ փակուղային վիճակում է:

Հակամարտության ավարտի համար հարկավոր է որոշել սահմանազատման գիծը՝ շեշտել է նա՝ հավելելով՝ ոչ մի որոշում չի կայացվի առանց Եվրոպայի հետ համաձայնեցման և առանց Ուկրաինայի համաձայնության:

ԱՄՆ բանագնացը նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակում տեղի կունենա:

  • Կիսվել: