ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ առաջիկա տարիներին սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա:
Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ հստակ ժամանակացույց՝ երբ և որ հատվածից պետք է դուրս գան ՌԴ սահմանապահները:
Անդրադառնալով բանակում կադրային հավանական փոփոխություններին՝ Փաշինյանը հայտարարեց, որ նշանակումն ու ազատումը ինքնանպատակ չեն լինում, ապա տեղեկացրեց. «Մի միջնորդություն ՀՀ նախագահին ուղարկել եմ, կլինի հրամանագիրը, կտեսնեք... Բանակի հետ կապված՝ կադրային փոփոխության միջնորդություն եմ արել»:



