շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Պուտինը Կադիրովի մորը պարգևատրել է Պատվո շքանշանով

Պուտինը Կադիրովի մորը պարգևատրել է Պատվո շքանշանով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Աիմանի Կադիրովային, Պատվո շքանշան է շնորհել ակտիվ սոցիալական աշխատանքի համար, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Ակտիվ սոցիալական աշխատանքի համար պարգևատրել՝ Պատվո շքանշան Կադիրովա Աիմանի Նեսիևնային՝  Ռուսաստանի հերոս Ախմատ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի նախագահին», – ասվում է փաստաթղթում:

  • Կիսվել: