ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկվել են արդյունավետ առևտրի կազմակերպման հարցեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ քննարկվել են արդյունավետ առևտրի կազմակերպման հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:

«Որպես հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցի շարունակություն՝ առարկայորեն քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Հաշվի առնելով դա ՝ շփումներ կանցկացվեն պրոֆիլային գերատեսչությունների գծով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պետությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք միջազգային թեմաների:

  • Կիսվել: