շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
 Պուտինը հայտնել է վերջին հարձակման ժամանակ Ուկրաինայի զոհերի թիվը

Պուտինը հայտնել է վերջին հարձակման ժամանակ Ուկրաինայի զոհերի թիվը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջին հարձակման ժամանակ ունեցած մարդկային կորուստների թիվը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ հակառակորդը կորցրել է ավելի քան 200 մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի կորուստները 10 անգամ ավելի քիչ են։ Պուտինը պարզաբանել է, որ վերջին հարձակման ժամանակ մարտերի ընթացքում ոչնչացվել է ուկրաինական տեխնիկայի 60 տոկոսը, մասնավորապես՝ 26 տանկ։

ՌԴ ղեկավարը հավելել է, որ հակառակորդը շատ մեծ կադրային կորուստներ է կրել։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Զապորոժիեի ուղղությամբ։

  • Կիսվել: