ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պուտինը հանդիպել է Պրիգոժինին ու «Վագների» հրամանատարներին․ Պեսկով

Պուտինը հանդիպել է Պրիգոժինին ու «Վագների» հրամանատարներին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ապստամբության փորձից հինգ օր անց Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը հանդիպմանը «գնահատել է «Վագներ»-ի գործողությունները ռազմաճակատում, ինչպես նաև իր գնահատականն է տվել հունիսի 24-ի իրադարձություններին, լսել է հրամանատարների բացատրությունները և առաջարկել նրանց աշխատանքի հետագա տարբերակներ։ 

«Նրանք ընդգծել են, որ իրենք պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ կողմնակիցներն ու զինվորներն են»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ, ֆրանսիական Libération թերթը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրներին հայտնել էր, որ  Եվգենի Պրիգոժինը, «Վագների» հրամանատարների հետ, հանդիպել է Վլադիմիր Պուտինին։

Հրատարակության համաձայն՝ Պրիգոժինին Կրեմլ են կանչել հուլիսի 1-ին, իսկ հանդիպումներին նրան ուղեկցել են «Վագների» հրամանատարները։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը և արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

  • Կիսվել: