Պուտինն ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա հարձակումներ է ծրագրում. Զելենսկի
Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով։ Այս մասին, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի երազանքը հարևանին կործանելն է․ ՌԴ-ն այդ նպատակով հատուկ ընկերներ ունի՝ Հյուսիսային Կորեան և Իրանը։ Հիմա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ցանկացած հարևան զգում է, որ պատերազմը կարող է նաև իրենց մոտ գնալ։ Մտածեք, թե ինչ վնաս է դա լինելու ամբողջ աշխարհի համար:
Վերջերս ես հետախուզական հաղորդում ստացա այն մասին, որ Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով։ Ցանկացած հարված կարող է հանգեցնել միջուկային աղետի։ Նման օր երբեք չպետք է գա»։