Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես զրույցի ընթացքում նշել է ՌԴ նախագահը՝ ռուսական կողմը բաց է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար և հույս ունի, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքների։
Պուտինը Մակրոնին ասել է, որ Ուկրաինայի հետ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե անվերապահորեն հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական անվտանգության շահերը, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ուկրաինական պետության ապառազմականացումը և ապաազգայնացումը, ինչպես նաև՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը: