Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ կողմերը կենտրոնացել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության, ինչպես նաև համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման վրա։
Առանձնահատուկ կերպով շեշտվել է դրվել է փետրվարին Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ գործնական իրականացման անհրաժեշտությունը։
Նախագահները քննարկել են նաև ամենահրատապ միջազգային հարցերը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։


