կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պուտինն ու ՀԱՀ նախագահը քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Պուտինն ու ՀԱՀ նախագահը քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ, հայտնում են Կրեմլից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցով Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը և հացահատիկային գործարքը: Նախագահները պայմանավորվել են Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնել երկկողմ և միջազգային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակման համար:

Ինչպես հայտարարել է Պուտինը՝ հացահատիկի գործարքի երկարաձգման համար Ռուսաստանի պայմանները չեն կատարվել:

Իր հերթին Ռամաֆոսան Պուտինին ներկայացրել է Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

 

  • Կիսվել: