չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Պուտինն ու Էրդողանը կարճատև զրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը կարճատև զրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրուցել են ՛՛ոտքի վրա՛՛, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նրանք մասնակցել են ծառատունկի արարողությանը:

Վաղը երկու երկրների նախագահները կանցկացնեն լիարժեք բանակցություններ։ Սպասվում է, որ նրանք կգնահատեն ՛՛հացահատիկի գործարքի՛՛ իրականացումը։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ դա նախատեսվածի համաձայն չի իրականացվում։

  • Կիսվել: