հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պուտինն ու Բրազիլիայի նախագահը քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Բրազիլիայի նախագահը քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ։ Այս մասին հայտնել են Կրեմլից:

Նշվում է, որ կողմերը  քննարկել են նաև Վենեսուելայում ստեղծված իրավիճակը։

Ընդգծվել է Ռուսաստանի և Բրազիլիայի հիմնարար մոտեցումների համաձայնեցումը Բոլիվարյան Հանրապետության պետական ​​ինքնիշխանության և ազգային շահերի ապահովման հարցում։

  • Կիսվել: