երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պուտինն ու Ասադը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ասադը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվում է՝ Ռուսաստանի առաջնորդը տեղեկացրել է իր գործընկերոջը պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Իդլիբում իրավիճակի հարցով նախօրեին Մոսկվայում կայացած Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ: Պուտինը նշել է, որ դրանց իրագործումը թույլ կտա կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքները եւ երախտիք հայտնել Պուտինին ահաբեկչության դեմ պայքարը սատարելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած բանակցությունների արդյուքնում Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են համատեղ փաստաթուղթ Իդլիբում իրավիճակի շուրջ: Դրանում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը «Աստանայի ձեւաչափին», հայտարարել մարտի 6-ի կեսգիշերից հրադադարի ռեժիմի, ինչպես նաեւ М4 կարեւոր մայրուղում պարեկային ծառայության մեկնարկի մասին, որը ներկայումս գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ:

  • Կիսվել: