երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պուտինն օրենք է ստորագրել, որով դադարեցնում է ՌԴ-ի մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին

Պուտինն օրենք է ստորագրել, որով դադարեցնում է ՌԴ-ի մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛ՌԴ-ն կասեցնում է իր և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողությունը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում՛՛, - ասված է բացատրական գրության մեջ:

Նշվում է նաև, որ համաձայնագրին երկրի մասնակցության վերսկսման մասին որոշումը կկայացնի նախագահը։

Հավելենք, որ ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին պայմանագիրն է միջուկային սպառազինությունների կրճատման մասին։

 

  • Կիսվել: