ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պուտինն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում. Թրամփ

Պուտինն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում. Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնում է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ երբ հարցրել են՝ արդյոք Պուտինն օգնո՞ւմ է նրանց, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ նա մի փոքր օգնում է նրանց, այո»։

«Ըստ իս, այո, իսկ նա կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային»,-մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: