երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հարցում աջակցելու համար

Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հարցում աջակցելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցում սկզբունքային գնահատական է տվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շարունակվող բանակցային գործընթացին:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ստամբուլում ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների միջև բանակցությունների փուլն անցկացնելուն աջակցելու համար:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաև քննարկել են հումանիտար հարցերը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության զարգացման հարցերին։

 

  • Կիսվել: