ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պուտինն Արեւմուտքի նպատակը համարել է Ռուսաստանից պատմական տարածքներ խլելը

Պուտինն Արեւմուտքի նպատակը համարել է Ռուսաստանից պատմական տարածքներ խլելը

«Հակա-Ռուսաստան» ստեղծելու Արեւմուտքի նախագիծը, որն այժմ իրականացվում է Ուկրաինայում, նպատակ ունի Ռուսաստանից խլել այսօր Ուկրաինա անվանվող պատմական տարածքները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի ուղերձում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ «հակա-Ռուսաստանի» ստեղծման նախագիծը, որն Արեւմուտքն այսօր իրականացնում է Ուկրաինայում, «նոր չէ»։ «Այն գործադրել են ե՛ւ Ավստրո-հունգարական կայսրությունում, (այն գործադրել է) ե՛ւ Լեհաստանը, ե՛ւ այլ երկրներ՝ մի նպատակով. մեր երկրից խլել այդ պատմական տարածքները, որոնք այսօր անվանվում են Ուկրաինա։ Ահա թե որն է այդ նպատակը, ոչ մի նոր բան չկա, ոչ մի նոր բան, ամեն ինչ կրկնում են»,- ընդգծել է նախագահը։

  • Կիսվել: