կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտինն Ադրբեջանում նոր ՌԴ դեսպան է նշանակել

Պուտինն Ադրբեջանում նոր ՌԴ դեսպան է նշանակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Միխայիլ Եվդոկիմովին: Նախագահի հրամանագրով նախկին դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ըստ տեղեկությունների՝ Եվդակիմովը 1981 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Նույն թվականից աշխատում է ՌԴ ԱԳՆ համակարգում, տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում, մասնավորապես՝ Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի ՌԴ առաքելությունում։ Վերջին տարիներին Եվդոկիմովը գլխավորել Է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչությունը։

  • Կիսվել: