կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթաժողովին կախված է անվտանգության գործոններից. Պեսկով

Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթաժողովին կախված է անվտանգության գործոններից. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ G20-ի գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշում ընդունելու համար հաշվի են առնվելու «բոլոր գործոնները»։Նրա խոսքով՝ այդ թվում հաշվի են առնվելու «անվտանգության գործոնները»։

«Մեր մասնակցության ձեւաչափի մասին որոշում կայացնելու համար, ընդ որում՝ կա հրավեր բարձր մակարդակով, ինչի համար երախտապարտ ենք գալիք գագաթաժողովի կազմակերպիչ երկրին, ուշադրության են առնվելու բոլոր գործոնները, այդ թվում՝ անվտանգության գործոններն, իհարկե»,- ասել է Պեսկովը «Москва. Кремль. Путин»-ի եթերում։
Օգոստոսի 19-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն (Ինդոնեզիան G20-ի կազմակերպիչ երկիրն է 2022թ.) տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է անձամբ մասնակցել նոյեմբերին Բալի կղզում կայանալիք գագաթաժողովին։ Գագաթաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակում ասել են, թե Վլադիմիր Զելենսկին գագաթաժողովին կմասնակցի, եթե դրան ներկա լինի Վլադիմիր Պուտինը։

  • Կիսվել: