երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պուտինի հետ Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին կմասնակցեն վեց երկրի ղեկավարներ

Պուտինի հետ Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին կմասնակցեն վեց երկրի ղեկավարներ

REGNUM-ը հայտնում է, որ  սեպտեմբերի 5-ին Վլադիվոստոկի Ռուսկի կղզում մեկնարկել է Արևելյան տնտեսական համաժողովը, որի լիագումար նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին: Հանդիպմանը կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Մյանմայի ժամանակավոր կառավարության վարչապետ ու զինված ուժերի ղեկավար Մին Աուն Հլայնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեն և Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն՝ գրում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Տեսակապով գագաթնաժողովի մասնակիցներին կդիմեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը:

Գագաթնաժողովի գլխավոր թեման է՝ «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին»:

Ըստ REGNUM-ի, նույն օրը աշխատանքներն է սկսել Վագրերի փրկության 2-րդ միջազգային համաժողովը, որի մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

  • Կիսվել: