հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպանի հետ

Պուտինի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպանի հետ

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Դաշնությունը հարգում է բարեկամ Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ փոխարտգործնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ուրբաթ օրը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Հանդիպմանն արձագանքելով վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հրապարակված լուրերին, Բոգդանովն ընդգծել է, որ իր երկիրը հարգում է ԻԻՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վերջին վիճակի շուրջ:

 

  • Կիսվել: