երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ

Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նխագահ Վլադիմիր Պուտինի հետ։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։

Սա նրանց առաջին խոսակցությունն էր ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Մակրոնի վերընտրվելուց հետո։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինն իր ֆրանսիացի գործընկերոջն ասել է, որ Ռուսաստանը, «չնայած Կիևի անհետևողականությանը և լուրջ աշխատանքին անպատրաստությանը», դեռևս բաց է երկխոսության համար։

Ռուսաստանի ղեկավարը մատնանշել է նաև ԵՄ երկրների կողմից Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունների անտեսման փաստերը։

«Ուշադրություն է հրավիրվել Եվրամիության անդամ երկրների կողմից ուկրաինական անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունների անտեսմանը, Դոնբասի քաղաքների զանգվածային գնդակոծմանը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում», - ասված է հաղորդագրությունում: 

  • Կիսվել: