կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պրիմորիեում 500-ից ավելի բնակելի շենք է հեղեղվել

Պրիմորիեում 500-ից ավելի բնակելի շենք է հեղեղվել

Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում տեղատարափներից հետո ջրածածկ է եղել 516 բնակելի շենք, որոնց թվաքանակը մեկ օրում ավելացել է 7 անգամ, հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային վարչությունից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Վարչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛19 մունիցիպալ կազմավորումների տարածքում 516 բնակելի շենքեր և 1673 տնամերձ տարածքներ ջրածածկ են եղել՛՛:

Նշվում է, որ մեկ օր առաջ վարչությունը հաղորդել էր, որ երկրամասի 14 մունիցիպալիտետներում ջրի տակ է անցել 73 բնակելի շենք և 408 տնամերձ տարածք։

Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Պրիմորիեի բնակիչներին, նրանք տարհանում են մարդկանց, ջուրը պոմպահանում բնակելի շենքերից, սոցիալական օբյեկտներից, կազմակերպում նավակներով տեղափոխումներ և մարդասիրական օգնություն են հասցնում։

Հավելենք, որ Պրիմորիեում տեղատարափների ու հեղեղումների պատճառով օգոստոսի 25-ից սահմանվել է դաշնային մակարդակով արտակարգ դրության ռեժիմ։

  • Կիսվել: