ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Փլատակների տակ մարդիկ, երեխաներ են. Զելենսկին տեսանյութ է հրապարակել Մարիուպոլի ծննդատնից

Փլատակների տակ մարդիկ, երեխաներ են. Զելենսկին տեսանյութ է հրապարակել Մարիուպոլի ծննդատնից

Մարիուպոլ. ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրապարակելով տեսանյութ Մարիուպոլից:

Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, նշել է. ՛՛Փլատակների տակ մարդիկ, երեխաներ են: Դաժանություն: Դեռ որքա՞ն աշխարհը կլինի ահաբեկչությունն անտեսող հանցակից:

Փակի՛ր երկինքը հենց հիմա։ Դադարեցրեք սպանությունները։ Դուք ուժ ունեք, բայց, կարծես, կորցնում եք մարդկությունը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնեցկի շրջանային վարչակազմի ռազմական ղեկավար Պավլո Կիրիլենկոն ասել է, որ Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել են ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը:

 

 

  • Կիսվել: