ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՊՀ ՄԽՎ-ն կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը եվրասիական մայրցամաքում․ Լուկաշենկո

ԱՊՀ ՄԽՎ-ն կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը եվրասիական մայրցամաքում․ Լուկաշենկո

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ), որը լայն ճանաչում է ձեռք բերել որպես միջազգային հեղինակավոր խորհրդարանական կազմակերպություն, կշարունակի նպաստել խաղաղության եւ անվտանգության պահպանմանը եվրասիական մայրցամաքում։ Այս մասին ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում Ալմաթիում կազմակերպության 30-ամյակի կապակցությամբ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հանդիսավոր նիստի մասնակիցներին, այն ընթերցել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան:

«Վերջին տարիների ընթացքում ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ) լայն ճանաչում է ձեռք բերել որպես հեղինակավոր միջազգային խորհրդարանական կազմակերպություն, որը կարեւոր դեր է երկխոսության զարգացման գործում խաղում հետխորհրդային տարածքում»,- նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ ԱՊՀ ՄԽՎ-ի հովանու ներքո իրականացվող մարդասիրական ծրագրերի շնորհիվ Համագործակցության ժողովուրդների եղբայրական հարաբերություններն ամրապնդվում են, պահպանվում է նրանց պատմական ընդհանրությունը։ «Վտահ եմ, որ ԱՊՀ ՄԽՎ-ն կշարունակի նպաստել մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ համապարփակ փոխգործակցության զարգացմանը, Եվրասիական մայրցամաքում խաղաղության եւ անվտանգության պահպանմանը», - ընդգծել է Լուկաշենկոն:

Նախագահը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ի օրենսդրությունը հուսալի ուղեցույց է կարգավորող իրավական ակտերի նախապատրաստման, ազգային օրենսդրության մերձեցման եւ ներդաշնակեցման, ինչպես նաեւ միասնական իրավական տարածքի ձեւավորման գործում:

 

  • Կիսվել: