չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պետքարտուղարը կողմերին առաջարկել է իր շարունակական աջակցությունը  ու օգնությունը, որին մենք հավատարիմ ենք․ Վեդանտ Պատել

Պետքարտուղարը կողմերին առաջարկել է իր շարունակական աջակցությունը ու օգնությունը, որին մենք հավատարիմ ենք․ Վեդանտ Պատել

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրուցների վերաբերյալ տարածված հաղորդագրությանը։

Վեդանտ Պատելը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու է պետքարտուղարը զանգով կողմերին խաղաղ բանակցություններին նպաստելու հետագա օգնություն առաջարկել, եթե անցյալ շաբաթ  ավագ խորհրդականը՝ Լուի Բոնոն, որը համագործակցում է կողմերի հետ, եղել է տարածաշրջանում, պատասխանել է․

«Պետքարտուղարը կողմերին  առաջարկել է իր շարունակական աջակցությունը ու օգնությունը, որին մենք շարունակում ենք հավատարիմ մնալ: Պետքարտուղար Բլինքենի հանձնառությունն այս հարցում ակնհայտ էր, երբ դեսպան Ռիկերը ղեկավարում էր այս  աշխատանքի և ակնհայտ է այժմ՝ Լու Բոնոյի աշխատանքի ժամանակ»,- ասել է նա։

Պատելին հարցրել են նաև, թե արդյոք Բլինկենն Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը։ Ի պատասխան Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասները ներկայացնել չի կարող: Նա հավելել է, որ գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ շփումների ժամանակ պարբերաբար բարձրացնում են մարդու իրավունքների հետ կապված հարցերը։

  • Կիսվել: