հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետքարտուղար Բլինքենի կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

Պետքարտուղար Բլինքենի կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

Մենք կողմերին կոչ ենք անում հրատապ ու կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինտենսիվ բախումների վերաբերյալ տեղեկություններով: 

Մենք կողմերին կոչ ենք անում հրատապ ու կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու եւ հետագա էսկալացիայից խուսափելու նպատակով: Մենք նաեւ կոչ ենք անում կողմերին կառուցողական կերպով կարգավորել բոլոր չլուծված, այդ թվում՝ սահմանների դեմարկացիային վերաբերող հարցերը:

Ինչպես նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 15-ին տարածած հայտարարությունում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող եւ չկարգավորված խնդիրների բանակցված, համապարփակ ու կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում:

  • Կիսվել: