Պետք է դադարեցնենք կոտորածը. Թրամփը մտադիր է բանակցել Պուտինի ու Զելենսկիի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր թիմը նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով, տեղեկացնում է ՌԻԱ Նովստի-ն:
ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում՝ Թրամփը, մասնավորապես, ասել է. «Մենք կխոսենք։ Մենք շփվելու ենք նախագահ Պուտինի և Զելենսկու հետ։ Մենք պետք է դադարեցնենք կոտորածը»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն իր վարչակազմի առանցքային խնդիրներից մեկն է: