երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պետական հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով Բիշքեկում  30 անձ է ձերբակալվել

Պետական հեղաշրջման նախապատրաստման կասկածանքով Բիշքեկում 30 անձ է ձերբակալվել

Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, ովքեր կասկածվում են պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում են հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Ձերբակալվել են անձինք, ովքեր ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով հետագայում բռնությամբ զավթել իշխանությունը»,-ասել է ծառայության խոսնակը։

Ընդհանուր առմամբ, դավադիրների խումբը, ըստ նրա, ներառում էր հարյուրից ավելի մարդ։ Երկուշաբթի օրը նրանցից ավելի քան երեսունը բերման են ենթարկվել և արդեն տվել են խոստովանական ցուցմունքներ։

  • Կիսվել: