ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Պեսկովը խոսել է Թուրքիային S-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման հնարավորության մասին

Պեսկովը խոսել է Թուրքիային S-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման հնարավորության մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումից հետո հարցազրույց է տվել հունական հեռուստաալիքներից մեկին, գրում է ermenihaber.am-ը:

Պեսկովը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ, որը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Պեսկովն, անդրադառնալով Ռուսաստանի կողմից համակարգերի երկրերդ խմբաքանակաի մատակարարման հավանականությանը, նշել է, որ Մոսկվան պատրաստ է իրականացրել դա:

«ԱՄՆ-ին ոչ մի անգամ չի հաջողվել ստիպել ինչ-որ երկրին փոխել դիրքորոշում, կամ կարծիք: Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ մենք համագործակցության համար բաց են տարբեր երկրների, մասնավորապես գործընկներների համար, »

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն հասցրել է Թուրքիայի նկատմամբ կիռարել մի շարք պատժամիջոցներ ՌԴ-ից ՀՕՊ համակարգեր գնելու համար:

 

  • Կիսվել: