երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեսկովը հերքում է՝ Պուտինը չի հրաժարվել Մակրոնի ու Շոլցի հետ հեռախոսազրույցներից

Պեսկովը հերքում է՝ Պուտինը չի հրաժարվել Մակրոնի ու Շոլցի հետ հեռախոսազրույցներից

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցներից, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է. ՛՛Ո՛չ, դա ճիշտ չէ՛՛: 

Պեսկովը նաեւ նշել է, որ ՛՛առայժմ հեռախոսազրույցների անցկացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չեն եղել՛՛:

Նրա խոսքով՝ Պուտինը նախօրեին հաստատել է, որ բաց է օտարերկրյա գործընկերների հետ շփման համար: ՛՛Ե՛վ Շոլցը, ե՛ւ Մակրոնը, ե՛ւ նրանց ներկայացուցիչները խոսել են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկխոսության պահպանման կարեւորության մասին։ Մենք կիսում ենք այդ տեսակետը՛՛,-հաստատել էՊեսկովը:

 

 

 

  • Կիսվել: