երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլի հրապարակումները

Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլի հրապարակումները

Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին սուտ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մի խոսակցություն չի եղել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է», – ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովն այսպես է արձագանքել The Washington Post-ի և Reuters-ի հրապարակումներին: Ըստ ամերիկյան մամուլի՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և խաղաղությունը եվրոպական մայրցամաքում։

 

  • Կիսվել: