երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Պեսկովը հայտնել է Պուտինի՝ Թրամփի հետ երկխոսելու պատրաստակամության մասին

Պեսկովը հայտնել է Պուտինի՝ Թրամփի հետ երկխոսելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ զանգահարել Պուտինին, ուստի Ռուսաստանի նախագահը պատրաստ է այդ զրույցին, իսկ երեկ հնարավոր երկխոսությանը նա անձամբ անդրադարձավ»։

Հիշեցնենք՝ «Վալդայ» միջազգային ակումբում քննարկման ժամանակ Պուտինը շնորհավորել էր Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու նշել, որ ռուսական կողմը «ամոթալի ոչինչ չի տեսնում» ԱՄՆ նորընտիր նախագահին անձամբ հեռախոսազանգ ուղղելու մեջ։ Թրամփն էլ ավելի ուշ NBC-ի եթերում ասել էր, որ ընտրություններում իր հաղթանակից հետո դեռ չի խոսել Պուտինի հետ, բայց չի բացառում, որ կխոսի։

 

  • Կիսվել: