շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պեսկովը հայտնել է, որ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախադրյալներ չկան

Պեսկովը հայտնել է, որ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախադրյալներ չկան

G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար քննարկումների նախադրյալներ չկան:  Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մեկնաբանելով Բայդենի խոսքը, որը հնարավոր էր համարել Պուտինի հետ հանդիպումը G20-ի կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովներու՝ Պեսկովը, մասնավորապես, նշել է. «Այդ կապակցությամբ որևէ խոսակցություն չի եղել, և այս պահին նախադրյալներ չկան, թեև նախագահը բազմիցս ասել է, որ բաց է մնում բոլոր շփումների համար»

Նշենք, որ Բայդենը նաև հավելել էր, որ կասկածում է, որ Ռուսաստանի նախագահը կմասնակցի միջոցառումներին: Պեսկովը ևս հավելել է, որ G20-ի գագաթնաժողովին մեկնելու որոշում Կրեմլում դեռևս չի կայացվել:

Հիշեցնենք՝ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում: 

  • Կիսվել: