ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պենտագոնը կարագացնի Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինա

Պենտագոնը կարագացնի Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինա

Պենտագոնը կարագացնի Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինա՝ նախընտրելով ուղարկել վերանորոգված հին մոդել, որը կարող է ավելի արագ պատրաստվել՝ նպատակ ունենալով 8-10 ամսում 70 տոննա կշռող մարտական մեքենաներ հասցնել պատերազմի գոտի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Սկզբնապես նախատեսվում էր Ուկրաինա ուղարկել 31 հատ M1A2 Abrams, որոնց ստեղծումն ու առաքումը կարող է տեւել մեկ-երկու տարի: Սակայն պաշտոնական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ որոշում է կայացվել ուղարկել ավելի հին M1A1 տարբերակը, որը կարելի է վերցնել բանակի պաշարներից, եւ ուկրաինական զորքերի համար ավելի հեշտ կլինի սովորել, թե ինչպես օգտագործել եւ պահպանել այն ռուսների դեմ պայքարում:

  • Կիսվել: