ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պենտագոնը ցանկանում է տեսնել ինքնիշխան Ուկրաինա. դրան Զելենսկին ի՛նքը պետք է հասնի. Քիրբի

Պենտագոնը ցանկանում է տեսնել ինքնիշխան Ուկրաինա. դրան Զելենսկին ի՛նքը պետք է հասնի. Քիրբի

Պենտագոնը ցանկանում է հասնել Ուկրաինայի հաղթանակին և վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը, բայց այդ ամենին պետք է հասնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: ԱՄՆ-ն չի կարող նրան իր կամքը թելադրել: Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

Նա նշել է, որ իրենք ցանկանում են Ուկրաինայի հաղթանակը, ցանկանում են, որ այն լինի ինքնիշխան, իսկ թե ինչպես է պետք դրան հասնել, այդ հարցին պիտի պատասխանեն Զելենսկին և Ուկրաինայի կառավարությունը:

 

  • Կիսվել: