Պենտագոնի ղեկավարը uպառնացել է Իրանին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժմանն օգնելու համար։
«Ուղերձ Իրանին. մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը (զենքի-Խմբ.) հութիներին: Մենք հստակ գիտենք, թե ինչ եք անում: Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը, և ձեզ նախազգուշացրել են: Ձեր համար հետևանքներ կլինեն մեր ընտրած ժամանակին և վայրում», - գրել է նա X-ում:
Մարտի 15-ին Միացյալ Նահանգները սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը վերահսկող հութի ապստամբների թիրախներին։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։ Ի պատասխան՝ «Անսար Ալլահ»-ը պարբերաբար հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցնում Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ամերիկյան USS Harry S. Truman ավիակրին։
Նշենք, որ հութիներն Իրանի կողմից աջակցվող «Դիմադրության առանցքի» («Հեզբոլլահ», ՀԱՄԱՍ, հութիներ) մասն են և պայքարում են հանուն Պաղեստինի անկախության: