չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պենտագոնի ղեկավարը բարկացել է, երբ նրան հայտնել են «Հըզբոլլահի» առաջնորդի սպանության մասին

Պենտագոնի ղեկավարը բարկացել է, երբ նրան հայտնել են «Հըզբոլլահի» առաջնորդի սպանության մասին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը բարկացել է, երբ նրան հայտնել են «Հըզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանության մասին։

Պարզվել է, որ Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է «Հըզբոլլահի» առաջնորդին հարվածելու ծրագրերի մասին՝ գործողության մեկնարկից ընդամենը մի քանի րոպե առաջ, հայտնում է ABC News-ը։

Ամերիկացի պաշտոնյաներին դուր չի եկել, որ Իսրայելը ժամանակ չի տվել ԱՄՆ-ին՝ պատրաստվելու Նասրալլայի սպանության հնարավոր հետևանքներին։

  • Կիսվել: