չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Պեկինում մեկնարկել է Շոյգուի հանդիպումը Չինաստանի արտգործնախարարի հետ

Պեկինում մեկնարկել է Շոյգուի հանդիպումը Չինաստանի արտգործնախարարի հետ

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Պեկինում է: Մեկնարկել է նրա հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Ռուս պաշտոնյային կընդունի նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտին առնչվող երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ ՌԴ անվտանգության խորհրդից նշել են, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։

  • Կիսվել: